Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վախթանգ Դարչինյան. «Եթե մեծ մարտի ոչ մի հնարավորություն չառաջանա, կփոխեմ քաշային կարգս»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևքաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հայտարարել է, որ ցանկացած պահի կարող է մենամարտել Աբներ Մարեսի հետ:
«Ուզում եմ հնարավորինս շուտ վերադառնալ ռինգ: Մտադիր եմ հանդիպել Մարեսի հետ, պատրաստ եմ նույնիսկ այսօր մենամարտել: Եթե նա ցանկություն չհայտնի հանդիպել ինձ հետ մոտակա 2-3 ամսվա ընթացքում, չեմ սպասի: Կհամբերեմ մի քանի շաբաթ, և եթե մեծ մարտի ոչ մի հնարավորություն չառաջանա, կփոխեմ քաշային կարգս»,- Դարչինյանի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն: