Լևոն Արոնյանն այսօր կխաղա սպիտակներով
Սպորտ
15:40 05/05/2011

Լևոն Արոնյանն այսօր կխաղա սպիտակներով

Կազանում կայացավ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերի բացման արարողությունը: Վիճակահանության համաձայն` այսօր կայանալիք առաջին պարտիայում Լևոն Արոնյանը Ալեքսանդր Գրիշչուկի հետ կխաղա սպիտակներով: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Ներկայացնում ենք բոլոր զույգերը` ըստ վիճակահանության արդյունքների.

Լևոն Արոնյան-Ալեքսանդր Գրիշչուկ
Թեյմուր Ռաջաբով-Վլադիմիր Կրամնիկ
Գատա Կամսկի-Վեսելին Տոպալով
Շահրիյար Մամեդյարով-Բորիս Գելֆանդ

Ավելացնենք, որ առաջին պարտիան կսկսվի Երևանի ժամանակով ժամը 16:00-ին:
 

Placeholder
Լևոն Արոնյանն այսօր կխաղա սպիտակներով