Լյուկ Բեսոնի ֆիլմը կցուցադրվի Երևանում և Գյումրիում
Մշակույթ
14:12 05/05/2011

Լյուկ Բեսոնի ֆիլմը կցուցադրվի Երևանում և Գյումրիում

Լյուկ Բեսոնի «Ադել Բլան Սեկի արտասովոր արկածները» ֆիլմի երեք բացառիկ ցուցադրություն տեղի կունենա Երևանում և Գյումրիում: Ցուցադրմանը ներկա կլինի ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը` Ժակի Ներսիսյանը:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան լրատվական ծառայությունից:

Ֆիլմը հայերեն թարգմանությամբ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի մայիսի 6-ին, ժամը 15.00-ին, իսկ ֆրանսախոս հանդիսատեսին առաջարկվում է ֆրանսերեն` բնագիր տարբերակը նույն օրը ժամը 17.00-ին, դարձյալ «Մոսկվա» կինոթատրոնում: Գյումրիում ֆիլմի ցուցադրումը (ֆրանսերեն տարբերակ) նախատեսվում է «Հոկտեմբեր» կինոթատրոնում, մայիսի 7-ին ժամը 15-ին:

Մուտքը բոլոր սեանսների համար ազատ է և անվճար:
 

Placeholder
Լյուկ Բեսոնի ֆիլմը կցուցադրվի Երևանում և Գյումրիում