Ցեղասպանություն վերապրածները ամսական 25 հազար դրամ կստանան
Տնտեսություն
12:27 05/05/2011

Ցեղասպանություն վերապրածները ամսական 25 հազար դրամ կստանան

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թ. (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տալ քսանհինգ հազար դրամ ամենամսյա դրամական օգնություն: Այն վճարվում է յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակի հետ` ընդհանուր գումարով:

Գործադիրը նաև սահմանեց կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, հաստատեց կենսաթոշակ վճարելու կարգը:

Placeholder
Ցեղասպանություն վերապրածները ամսական 25 հազար դրամ կստանան