Լիբիան ծովահենության հետ է համեմատել բանկային հաշիվները ապստամբներին փոխանցելու ԱՄՆ որոշումը
Քաղաքական
10:25 06/05/2011

Լիբիան ծովահենության հետ է համեմատել բանկային հաշիվները ապստամբներին փոխանցելու ԱՄՆ որոշումը

Լիբիայի կառավարությունը խոստացել է ամեն ջանք գործադրել խոչընդոտելու երկրի սառեցրած հաշիվների միջոցները ապստամբներին չփոխանցելու համար:
Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

Նշենք, երեկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախաձեռնությամբ էր հանդես եկել, համաձայն որի, Քադաֆիի վարչակազմի ԱՄՆ-ում պահվող բանկային հաշիվները համապատասխան օրենքի մշակումից հետո հնարավոր կլինի հիմնադրամների տեսքով փոխանցել Լիբիայի ժողովրդին:

Մեկնաբանելով Քլինթոնի հայտարարությունը, Լիբիայի ԱԳ նախարար Հալեդ Քաիմըն ասել է. «Սառեցված հաշիվների միջոցների որևէ օգտագործումը նման է ծովահենության բաց ծովում: Ապստամբները իրավունքի սուբյեկտ չեն հանդիսանում: Նրանք երկիր չեն: Երկիրը բաժանված չէ որևէ հանրաքվեի կամ ՄԱԿ բանաձևի արդյունքում: Դա անօրինական է: Եթե մենք լռենք այդ հարցի առնչությամբ, կարծում եմ, ստիպված կլինենք ապրել ջունգլիներում»,-ասել է լիբիացի պաշտոնյան:

Նշենք, Վաշինգտոնը սառեցրել է Լիբիայի կառավարությանը պատկանող մոտ 30 մլրդ դոլար արժողությամբ ակտիվներ:

Placeholder
Լիբիան ծովահենության հետ է համեմատել բանկային հաշիվները ապստամբներին փոխանցելու ԱՄՆ որոշումը