Microsoft-ը կգնի Skype-ը
Տնտեսություն
10:01 10/05/2011

Microsoft-ը կգնի Skype-ը

Microsoft-ն արդեն ավարտում է Skype-ը գնելու գործարքը: Wall Street Journal-ի հաղորդմամբ, գործարքի արժեքը կազմում է 7-8 մլրդ դոլար: Գործարքի մասին պաշտոնապես հայտարարվելու է այսօր:
Արտասահմանյան լրատվամիջոցները սակայն այլ տարբերակ էլ են նախանշում. Բանակցություններն ավարտված չեն, ու հնարավոր է գործարքը հաջողությամբ չպսակվի: Երկու ընկերությունների ներկայացուցիչներն էլ անհասանելի են մամուլի համար` մեկնաբանություններ առայժմ չկան:

Նշենք, որ վերջին շրջանում տեղեկություններ եղան այն մասին, որ Skype-ը ցանկանում են ձեռք բերել նաև Facebook-ն ու Google-ը:


 

Placeholder
Microsoft-ը կգնի Skype-ը