ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը մշակել է ու ներդրել «Եվրոպագիտություն» մասնագիտությունը
Կրթություն, գիտություն
19:31 11/05/2011

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը մշակել է ու ներդրել «Եվրոպագիտություն» մասնագիտությունը

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը` Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ, 2009 թ.-ից իրականացնում է «Եվրոպական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագիրը, և այս տարի առաջին անգամ մշակելով և ներդնելով «Եվրոպագիտություն» մասնագիտությունը ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում, հայտարարում է ընդունելություն 2011-2012թթ. ուսումնական տարվա համար` «Եվրոպագիտություն» մասնագիտությամբ:

Կենտրոնի լրատվական վարչության փոխանցմամբ` եվրաինտեգրման և ընդլայնման գործընթացը զգալիորեն բարձրացրել է Եվրոպական ուսումնասիրությունների նշանակությունը:

Այս գործընթացը նախ և առաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ եվրաինտեգրումն ինքնին նախատեսում է արժեքային համակարգի, առաջադեմ փորձի և ավանդույթների կիրառում, որոնց միջոցով հնարավոր է արդյունավետորեն հասնել համընդհանուր զարգացման: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը եվրաինտեգրումը հռչակել է արտաքին քաղաքականության գերակայություն, աշխատաշուկայում արդեն ձևավորվել է ոլորտի մասնագտեների պահանջարկ: Ուստի ընդգրկուն և որակյալ կրթություն ստանալուն զուգահեռ` Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը պատրաստում է նաև պահանջված մասնագետներ:

Կրթական ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել Կենրտոնի կայքը` www.ces.am  հասցեով:
 

Placeholder
ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը մշակել է ու ներդրել «Եվրոպագիտություն» մասնագիտությունը