Ռեկտորները հաստատվեցին
Կրթություն, գիտություն
14:05 12/05/2011

Ռեկտորները հաստատվեցին

Գործադիրն այսօրվա նիստում հաստատել է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ», «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ների ռեկտորների պաշտոններում համապատասխանաբար Արմեն Մազմանյանի, Կորյուն Աթոյանի և Դերենիկ Դումանյանի ընտրության արդյունքները։

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել ութ անձի։

Placeholder
Ռեկտորները հաստատվեցին