Ա.Աշոտյան. Հայաստանը հուլիսի 1-ից ստանձնելու է Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը
Կրթություն, գիտություն
13:12 13/05/2011

Ա.Աշոտյան. Հայաստանը հուլիսի 1-ից ստանձնելու է Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը

«Հայաստանը  և Լեհաստանը հուլիսի 1-ից ստանձնելու են Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը նշեց, որ 2011թ.-ին Բոլոնիայի գործընթացի բոլոր երկրները պատրաստել են իրենց ազգային զեկույցները:
«Մենք մեր ազգային զեկույցն արդեն պատրաստել և ուղարկել ենք Բոլոնիայի քարտուղարությանը»,-հավելեց Արմեն Աշոտյանը:

Ըստ Աշոտյանի, Հայաստանում կգործարկվի Բոլոնիայի գործընթացի պորտալ` հայերեն և անգլերեն լեզուներով, որտեղ զետեղված կլինի այդ գործընթացի մասին ամբողջ տեղեկատվությունը:

Բանախոսի կարծիքով, Բոլոնիայի գործընթացը հանդիսանում է եվրաինտեգրման գործընթացներից մեկը: Նա ավելացրեց, որ ՀՀ անդամակցությունը այդ գործընթացին պարտադրված քայլ չի եղել:

Placeholder
Ա.Աշոտյան. Հայաստանը հուլիսի 1-ից ստանձնելու է Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը