iPhone 4-ը և App Store-ը այժմ նաև Գինեսի գրքում
Տնտեսություն
15:20 17/05/2011

iPhone 4-ը և App Store-ը այժմ նաև Գինեսի գրքում

2010 թվականի հունիսի 24-ին վաճառքի ռեկորդային ծավալներ ապահովելու համար՝ 1,5 մլն օրինակ, Apple-ի iPhone 4 սմարթֆոնը և App Store օնլայն խանութը գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում:

Phone 4 սմարթֆոնը Գինեսի գրքում գրանցվել է «Ամենաարագ վաճառվող շարժական խաղային համակարգ» անվանակարգում:
Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։

Իր հերթին, Apple App Store օնլայն խանութը ճանաչվել է խաղերի ամենամեծ խանութը: 2010թ. սեպտեմբերին Store-ում գրանցված էր 37362 խաղային հավելված, ընդհանուր ծրագրերի թիվն անցնում էր 259470-ը:

Ի դեպ, 1.5 մլն վաճառքի ցուցանիշով iPhone 4-ը գերազանցել է PlayStation Portable-ին և Nintendo DS-ին։ PlayStation Portable-ը մեկ օրում վաճառվել է 200 հազար օրինակով, Nintendo DS-ն՝  500 հազար՝ առաջին մեկ շաբաթում։

Placeholder
iPhone 4-ը և App Store-ը այժմ նաև Գինեսի գրքում