ՌԴ լողի ֆեդերացիան նախապատվությունը տալիս է Ծաղկաձորին
Սպորտ
13:55 17/05/2011

ՌԴ լողի ֆեդերացիան նախապատվությունը տալիս է Ծաղկաձորին

Ռուսաստանի լողի հավաքականի հիմնական կազմը մայիսի 13-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում` նախապատրաստվելով Շանհայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հայաստան են այցելել գրեթե բոլոր լողորդները, ովքեր ՌԴ առաջնության արդյունքներով ընդգրկվել են ազգային ընտրանու կազմում, բացառությամբ 4 մարզիկների, ովքեր որոշել են նախապատրաստությունը շարունակել Ռուսաստանում, Իտալիայում և ԱՄՆ-ում:

Սպասվում է, որ հավաքը կտևի մինչև հունիսի 1-ը, իսկ արդեն հունիսի 2-ից ռուսաստանյան ընտրանին ելույթները կսկսի «Mare Nostrum» կոմերցիոն մրցաշարում, որը կկայանա երեք փուլով:

Ավելացնենք, որ ՌԴ լողի ֆեդերացիան որոշել է հրաժարվել Պեկինում հավաք անցկացնելու գաղափարից` նախապատվությունը տալով Ծաղկաձորին:
 

Placeholder
ՌԴ լողի ֆեդերացիան նախապատվությունը տալիս է Ծաղկաձորին