Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայում երրորդն է
Սպորտ
12:31 23/05/2011

Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայում երրորդն է

Թբիլիսիում կայացած Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը 8 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը` արժանանալով բրոնզե մեդալի: Նույնքան միավոր վաստակեց նաև Սալոմե Մելիան, սակայն լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ նա գրավեց երկրորդ տեղը: Իսկ հաղթողի կոչմանը տիրացավ Հոանգ Թան Թրանգը` 9 միավորով հաստատվելով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում:

Լիլիթ Գալոյանը 7 միավորով հանգրվանեց 16-րդ տեղում: Նելլի Աղինյանն ու Մարիա Գևորգյանը համապատասխանաբար 6,5 և 5 միավոր արդյունքով զբաղեցրեցին 22-րդ և 42-րդ տեղերը:
Ավելացնենք, որ մրցաշարին մասնակցում էին 74 շախմատիստուհիներ:
 

Placeholder
Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայում երրորդն է