Հունիսին կանցկացվի «DigiTec Business ֆորում 2011»-ը
Տնտեսություն
13:24 25/05/2011

Հունիսին կանցկացվի «DigiTec Business ֆորում 2011»-ը

«DigiTec Business ֆորում 2011»- մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ֆորումի կազմակերպիչները։

Նշենք, որ ֆորումը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու առիթ է ընձեռում:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ ֆորումն անցկացվում է արդեն չորրորդ անգամ։
«Գնալով բիզնես կիրառումները դառնում են մոբիլ, և աճում է վերջինիս նկատմամբ հետաքրքրությունը։ Ֆորումի ընթացքում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, հանդիպումներ և քննարկումներ։ Կանցկացվի նաև հայ վրացական բիզնես ֆորում։ Հատուկ հյուր է լինելու նաև Սինգապուրից»,-տեղեկացրեց Կարեն Վարդանյանը։

Նշենք, որ հունիսի 24-25-ը DigiTec Բիզնես ֆորումին զուգահեռ կանցկացվի նաև Մայքրոսոֆթ Նորարարության ֆորումը (Microsoft Innovation Forum):

Placeholder
Հունիսին կանցկացվի «DigiTec Business ֆորում 2011»-ը