Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գ. Մինասան «Ադրբեջանը և Թուրքիան դեմ են, որ Սևծովյան օղակաձև մայրուղին անցնի Հայաստանով»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ի թիվս այլ թեմաների անդրադարձավ նաև Սևծովյան օղակաձև ավտոմայրուղու հարցին։
Ըստ բանախոսի Թուրքիան և Ադրբեջանը գտնում են, որ այդ ավտոմայրուղին պետք է շրջանցի Հայաստանը, իսկ մյուս կազմակերպությունները գտնում են, որ դա սկզբունքների դեմ մոտեցում է:
«Այդ խնդիրն ավելի շատ գործադիրի ոլորտի խնդիր է, որովհետև այդտեղ են որոշում այդ տեխնիկական հարցերը: Սակայն խնդիրը մնում է բաց և դեռևս ադրբեջանական և թուրքական կողմերը դեմ են, որ այդ մայրուղին անցնի Հայաստանով … վերջնական որոշումը դեռ կայացված չէ»,-նշեց Գագիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ մայրուղու հիմնական երթուղին և միացնող ճանապարհներն անցնում են Թուրքիայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Սերբիայի, Ալբանիայի ու Հունաստանի տարածքներով: