Արազ Օզբիլիսը չի խաղա Թուրքիայում
Սպորտ
14:30 27/05/2011

Արազ Օզբիլիսը չի խաղա Թուրքիայում

Վերջին շրջանում լուրեր էին տարածվում, որ Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը կարիերան կարող է շարունակել թուրքական «Բուրսասպորում»: «Սաբահ» թերթի թղթակիցներից մեկը, հենվելով ակումբից ստացված տեղեկատվության վրա, հերքել է այդ լուրը: Ի դեպ, առաջին անգամ թուրքական մամուլը խոսել է նաև Հոլանդիայի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստի հայկական արմատների մասին:

Արազ Օզբիլիսը, ի դեպ, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու է, սակայն առայժմ վերջնական որոշում չի կայացրել: Ինչպես հայտարարել է մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, նա խոստացել է պատասխանել մինչև Ռուսաստան-Հայաստան հանդիպումը:
 

Placeholder
Արազ Օզբիլիսը չի խաղա Թուրքիայում