Ութոտնուկ Իկերը գուշակել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը
Սպորտ
14:05 28/05/2011

Ութոտնուկ Իկերը գուշակել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը

Ութոտնուկ Իկերը, որը բնակվում է իսպանական Մալագա քաղաքի ջրավազաններից մեկում, Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բարսելոնի» հանդիպումից առաջ հերթական կանխատեսումն է կատարել: Այս մասին հայտնում է AS-ը: Նա համոզված է, որ հաղթանակ կտոնեն սըր Ալեքս Ֆերգյուսոնի սաները:
Նշենք, որ Իկերի համար այդ որոշումն ամենևին էլ հեշտ չստացվեց: Նա տատանվում էր մոտ 20 րոպե, որից հետո գուշակեց մանկունիանցիների հաղթանակը:
 

Placeholder
Ութոտնուկ Իկերը գուշակել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը