Հույները մերժում են թուրքական կապիտալի մուտքը Հունաստան
Տնտեսություն
11:40 30/05/2011

Հույները մերժում են թուրքական կապիտալի մուտքը Հունաստան

Հունաստանի պատմության ընթացքում տնտեսական նույնիսկ ամենածանր ճգնաժամի այս ժամանակահատվածում հույներն ընդդիմանում են այդ երկրում թուրք գործարարների կապիտալ ներդրումներին: «CnnTurk» լրատվականի տեղեկացմամբ` հունական կառավարությունը ճգնաժամը հաղթահարելու համար պատրաստվում է պետական ունեցվածքի մի մասը վաճառել օտարերկրյա ներդրողներին:

Անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն` հույն հասարակության մեծ մասը կտրկանապես դեմ է, որ այդ ամենը վաճառվի թուրքերին: Հարցին, թե որ պետությունը կուզենայիք ներդրումներ կատարեր Հունաստանում, Թուրքիային նախապատվություն տվածներն ամենացածր տոկոսն են կազմել` 2.4%: Ցանկալի երկրների հաջորդականությունը տոկոսային հարաբերությամբ հետևյալն է:

1. Ռուսաստան
48.9
2. Արաբական Միացյալ էմիրություններ
45.0
3. Չինաստան
42.2
4. Սկանդինավյան երկրներ
31.7
5. Ֆրանսիա
27.3
6. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
25.7
7. Գերմանիա
20.7
8. Մեծ Բրիտանիա
7.9
9. Բալկանյան երկրներ
3.2
10. Թուրքիա
2.4
















Թուրքիայում գործունեություն է ծավալում հունական շուրջ 480 կազմակերպություն: Հունական կապիտալ ներդրումների ծավալը ողջ Թուրքիայում կազմում է 5 մլրդ եվրո: Իսկ Հունաստանում թուրքական կապիտալի առկայությունն այնքան չնչին է, որ, ըստ «CnnTurk»-ի, գրեթե չկա:

Placeholder
Հույները մերժում են թուրքական կապիտալի մուտքը Հունաստան