Թուրքիայում օղու թունավորումից երրորդ ռուս զբոսաշրջիկն է մահացել
Տարածաշրջան
11:32 01/06/2011

Թուրքիայում օղու թունավորումից երրորդ ռուս զբոսաշրջիկն է մահացել

Մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է թվով երրորդ զբոսաշրջիկը, որ թունավորվել էր թուրքական անորակ օղուց:
Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրին:

Հիշեցնենք, ավելի վաղ անորակ օղու պատճառով երկու ռուս զբոսաշրջիկ էին մահացել  Անթալիայում ու Բոդրումում:

Նշենք, օղուց զանգվածային թունավորումն արձանագրվել էր մայիսի 30-ին թուրքական զբոսանավի վրա երեկույթի ժամանակ: Այդ ժամանակ հիվանդանոց էր դիմել մոտ 20 մարդ: Ներկայում թուրքական հիվանդանոցներում շարունակում է մնալ 5 ռուս զբոսաշրջիկ:

Placeholder
Թուրքիայում օղու թունավորումից երրորդ ռուս զբոսաշրջիկն է մահացել