Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրահանձնաժողովը կոչ է արել Ռուսաստանին անհապաղ վերացնել բանջարեղենի ներմուծման վրա դրված արգելքը
Ռուսաստանը պետք է «անհապաղ չեղյալ համարի» Եվրոպայից բանջարեղենի ներմուծման վրա դրված արգելքը:
Ինչպես հաղորդում է «Իտառ-Տասս» գործակալությունը, այս մասին ասված է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունում, որն հետևել է այն բանին, երբ երեկ աղիքային ինֆեկցիայի պատճառով Ռուսաստանը արգելել էր բանջարեղենի ներմուծումը:
Հիշեցնենք, արդեն մի քանի օր է, ինչ Իսպանիայում աճեցվող վարունգներում աղիքային E.coli ցուպիկը մասսայական վարակ է առաջացրել Գերմանիայում`1200 դեպք է գրանցվել: Վարակից ընդհանուր առմամբ, մահացել է 16 մարդ։ Բացի այդ, 36 դեպք էլ գրանցվել է Շվեդիայում: Վարակը գրանցվել է նաև Հոլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում, Իսպանիայում, Դանիայում և Շվեյցարիայում:
«Եվրահանձնաժողովն իր բողոքն է ներկայացրել Ռուսաստանին բոլոր տեսակի բանջարեղենների ներմուծման վրա կիրառված արգելքի առնչությամբ ու կոչ արել անհապաղ վերանայել այդ որոշումը», - ասված է հայտարարությունում: