Ռուբեն Հայրապետյան. «Թիմերը հաղթանակի հավասար հնարավորություններ ունեն»
Սպորտ
10:22 04/06/2011

Ռուբեն Հայրապետյան. «Թիմերը հաղթանակի հավասար հնարավորություններ ունեն»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ մեր հավաքականը Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ռուսաստանի ընտրանու հետ այսօր տեղի ունենալիք խաղում հաղթանակի հնարավորություններ ունի:

«Մեր հավաքականի ֆուտբոլիստները չեն զիջում Ժիրկովին ու Արշավինին,- Հայրապետյանի խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»:- Մենք Հենրիխ Մխիթարյան ունենք, Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան: Տրամադրված ենք լավ ֆուտբոլ խաղալ: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի առաջիկա խաղում, բայց հանդիպումից առաջ թիմերի հաղթանակի հնարավորությունները հավասար են»:
 

Placeholder
Ռուբեն Հայրապետյան. «Թիմերը հաղթանակի հավասար հնարավորություններ ունեն»