Ադրբեջանցի երկրպագուները Ֆոգսին ծեծի են ենթարկել
Սպորտ
12:03 06/06/2011

Ադրբեջանցի երկրպագուները Ֆոգսին ծեծի են ենթարկել

Որքան ուրախ են ապրում փառավոր Ադրբեջանում: Բանն այն է, որ այդ երկրի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները աշխարհում ամենավտանգավորների շարքում են: Նրանք ֆուտբոլ դիտելու են մեկնում դանակներով և ատրճանակներով ու նույնիսկ ծեծի են ենթարկում իրենց մարզչին:
Այս մասին գրում է «globalist.org.ua» կայքը:

Կայքին հայտնի է դարձել, որ Գերմանիայի հավաքանի հետ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ գերմանացի Բերտի Ֆոգսը երեք անհայտ անձանց կողմից բռնության է ենթարկվել:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի «Եվրո-2012» ընտրական փուլում Ադրբեջանի հավաքականը պարտություն է կրել Ղազախստանի հավաքականից, ինչը հունից հանել է ադրբեջանցիներին:

 

 

Placeholder
Ադրբեջանցի երկրպագուները Ֆոգսին ծեծի են ենթարկել