Skype-ն աշխատեց
Տնտեսություն
23:08 07/06/2011

Skype-ն աշխատեց

Այս պահին Հայաստանում և ողջ աշխարհում բազմաթիվ օգտատերեր արդեն կարողանում են օգտվել Skype ծառայությունից: Առաջացած խնդիրը հայտնաբերվել և հարթվել է: Հիշեցնենք, որ այսօր ժամը 16-ի սահմաններում բազմաթիվ օգտատերեր Ռուսաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում  կարողանում օգտվել Skype ծառայությունից: Skype-ի պաշտոնական էջում ղեկավարությունը ներողություն էր խնդրել  ժամանակավոր անհարթությունների համար: Ղեկավարությունը  տեղեկացրել  էր նաև, որ  խնդիրը հարթվում է: Նշենք, որ բազմաթիվ ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներ ծառացած խնդիրները կապում են Skype-ի` Microsoft-ի սեփականությունը դառնալու հետ ու հատկանշում, որ ծառայության հետ կապված խնդիրներ եղել են նաև մոտ 2 շաբաթ առաջ` մայիսի 26-ին:

Placeholder
Skype-ն աշխատեց