«Բարսելոնը» տրանսֆերային շուկա կնետի 45 մլն եվրո
Սպորտ
13:41 09/06/2011

«Բարսելոնը» տրանսֆերային շուկա կնետի 45 մլն եվրո

«Բարսելոնը» մտադիր է ամառվա ընթացքում նոր ֆուտբոլիստների տրանսֆերների ձեռքբերման համար ծախսել 45 մլն եվրո: Կատալոնյան ակումբի փոխնախագահ Խավիեր Ֆաուսը, սակայն, չի բացառել, որ այդ թիվն անհրաժեշտության դեպքում կարող է աճել: Բացի այդ, տրանսֆերային գումարն ավտոմատ կարող է ավելանալ, եթե ակումբը վաճառի որևէ խաղացողի:

Հիշեցնենք, որ իսպանական ԶԼՄ-ներն ավելի ու ավելի հաճախ են «Արսենալի» ավագ Սեսկ Ֆաբրեգասի և «Վիլյառեալի» հարձակվող Ջուզեպպե Ռոսսիի անունները կապում «Բարսելոնի» հետ:

Placeholder
«Բարսելոնը» տրանսֆերային շուկա կնետի 45 մլն եվրո