Կեմերոն. «ՖԻՖԱ-ում փոփոխությունները պետք է կատարվեն ներսից»
Սպորտ
11:37 09/06/2011

Կեմերոն. «ՖԻՖԱ-ում փոփոխությունները պետք է կատարվեն ներսից»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Կեմերոնը, հանդես գալով երկրի խորհրդարանում, քննադատել է ՖԻՖԱ-ի քաղաքականությունը և Զեպ Բլատտերի` առանց այլընտրանքի ընտրությունը համեմատել ֆարսի հետ: Այս մասին հայտնում է «Reuters»-ը:

«Ես տեսել եմ, թե ինչպես է ֆուտբոլը ղեկավարվում միջազգային մակարդակով, և տպավորված չեմ,- ասել է Կեմերոնը:- ՖԻՖԱ-ի հեղինակությունն այժմ ռեկորդային ցածր մակարդակի վրա է: Պարզ է, որ մեկ թեկնածուով ընտրությունը ֆարս է, բայց այդ գործընթացը պետք է ավելի թափանցիկ լինի: ՖԻՖԱ-ն պետք է ապացուցի, որ իրականում կարող է կատարել այն աշխատանքը, որը պարտավոր է իրականացնել: Վերջնարդյունքում փոփոխությունները պետք է կատարվեն ներսից, և ես վստահ եմ, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կցանկանա մեծ դեր խաղալ այդ նպատակին հասնելու գործում»:
 

Placeholder
Կեմերոն. «ՖԻՖԱ-ում փոփոխությունները պետք է կատարվեն ներսից»