Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
20 օրից նախարարությունները ներկայացնեն իրենց կիսամյակային կատարողականների հաշվետվությունները
ՀՀ կառավարության այսօրվա նիստը սկսելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ 20 օր է մնացել, որպեսզի լրանա վեց ամիսը և նախարարությունները ներկայացնեն իրենց կիսամյակային կատարողականների հաշվետվությունները: «Մենք պետք է ներկայացնենք հանրությանը թե գերակա խնդիրները, տարվա ծրագրերը ինչպես են կատարվում»,- ասաց Տ. Սարգսյանը:
«Քսան օրվա ընթացքում պետք է կարողանանք, եթե կան միջոցառումներ, որոնք դեռևս չեն կատարվել վերցնել Ձեր հսկողության տակ, որպեսզի մենք վեց ամսվա ընթացքում կառավարության ծրագրերը ամբողջ ծավալով և որակով կարողանանք կատարել և հանրությանը ներկայացնել»,-նշեց վարչապետը: