Աղիքային վարակի զոհերի թիվը Գերմանիայում հասել է 35-ի
Աշխարհում
10:20 13/06/2011

Աղիքային վարակի զոհերի թիվը Գերմանիայում հասել է 35-ի

Գերմանիայի առողջապահության նախարար Դանիել Բարն հայտարարել է, թե E.coli աղիքային վարակի զոհերի թիվն հասել է 35-ի: Նախարարը նաև չի բացառել, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:
Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն:

«Այն, որ նոր վարակակիրների թիվը նվազում է, լավատեսության որոշակի առիթ է տալիս, սակայն ապագայում չի բացառվում նոր զոհեր», - ասել է նախարարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, եվրոպական 14 երկրներում, ինչպես նաև Կանադայում ու Միացյալ Նահանգներում վարակակիրների թիվը կազմում է 3200 մարդ:

Գերմանիայի սանիտարահամաճարակային գերատեսչության պնդմամբ, ինֆեկցիայի հարուցիչներն հայտնաբերվել են լոբազգիների կուլտուրաներում:
Հիշեցնենք, ավելի վաղ ինֆեկցիայի հարուցիչ էր հայտարարվել Իսպանիայից ներկրված վարունգներն ու սոյան:

Placeholder
Աղիքային վարակի զոհերի թիվը Գերմանիայում հասել է 35-ի