Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միացյալ Նահանգները «ստվերային» ինտերնետ են ստեղծում արտասահմանցի այլախոհների համար
Միացյալ Նահանգների իշխանությունները նախաձեռնել են նոր տեխնոլոգիայի մշակում, որը հնարավորություն կընձեռի կարճ ժամկետում ինտերնետ ու հեռախոսային կապի ինքնակառավարվող համակարգեր ստեղծել:
Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Տեղեկատվության համաձայն, նոր համակարգերից կարող են օգտվել այն երկրների ընդդիմություննները, որտեղ իշխանությունները վերահսկում ու ցանկության դեպքում կարող են անջատել ինտերնետ ու բջջայն կապերը:
Ծրագրի շրջանակներում նախատեսված է բջջային սարքի ստեղծում, որը հնարավոր կլինի ուղարկել որևէ երկիր ու համաշխարհային ցանցին միացած անլար կապ ապահովել տեղի ընդդիմադիր ուժերի ու ազգաբնակչության համար:
Ըստ հաղորդագրության, նոր տեխնոլոգիայի ստեղծման համար մոտ 2 միլիոն դոլարի չափով պետական գրանտ է տրամադրվել համապատասխան կազմակերպություններին: