Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կաթողիկոսը Չախալյանի ծնողներին ասել է, որ նրան ազատելու հարցը բարձրացրել է Իլիա 2-րդի առջև
Այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ջավախք կատարած իր հովվապետական այցի շրջանակներում Ախալքալաքում հանդիպել է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ծնողների հետ:
Այս մասին հայտնեցին «Երկիր միություն» ՀԿ-ից:
Ըստ աղբյուրի, վեհափառը հայտնել է նրանց, որ տեղյակ է խնդրին և արդեն իսկ բարձրացրել է ջավախքահայ գործչին ազատ արձակելու հարցը վրաց պատրիարք Իլիա Երկրորդի առջև:
2011թ. հուլիսի 17-ին լրանում է Վահագն Չախալյանի բանտարկության երրորդ տարին: Ջավախքահայ գործիչը, խայտառակ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում, վրաց իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցի նախօրյակին 1200-ից ավել ջավախքահայ հանրագրի միջոցով դիմել էր Վեհափառին՝ Վահագն Չախալյանի խնդիրը վրաց հոգևոր և աշխարհիկ իշխանությունների առջև բարձրացնելու խնդրանքով: