ՎիվաՍել-ՄՏՍ-ը Արմավիրի և Արագածոտնի` կարկտահարությունից տուժած տնտեսություններին հատկացրել է 25 մլն դրամ
Տնտեսություն
17:35 15/06/2011

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Արմավիրի և Արագածոտնի` կարկտահարությունից տուժած տնտեսություններին հատկացրել է 25 մլն դրամ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դուստր ընկերությունը տեղեկացնում է, որ Արմավիրի և Արագածոտնի` կարկտահարությունից և տեղատարափ անձրևներից առավել տուժած գյուղացիներիական տնտեսություններին աջակցելու նպատակով հատկացվել է 25 մլն դրամ:

Գյուղատնտեսությունը Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ է և ՀՆԱ աճի ապահովման համար կարևորագույն ոլորտ: Ցավոք, մայիս-հունիս ամիսներին կարկտի և հորդառատ անձրևի տեսքով գրանցված հաճախակի տեղումները լուրջ վնաս են հասցրել Հայաստանի մի շարք գյուղական տնտեսություններին, մասնավորապես` Արմավիրի և Արագածոտնի մարզերում, ինչը կարող է հանգեցնել բերքի կորստի` վտանգելով գյուղացիների եկամտի աղբյուրը:

Կարկտահարության հետևանքները մեղմելու և տեղումներից առավել տուժած ֆերմերներին աջակցելու նպատակով, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը օգնության նպատակով դիմել էր Գործարարների միությանը, ՏՏ ոլորտի ձեռնարկություններին, բանկերին և մասնավոր ձեռնարկատերերին: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն առաջինն արձագանքեց կոչին` նախարարության համակարգում ստեղծված «Գյուղատնտեսության և գյուղի աջակցության հիմնադրամի» միջոցով կատարելով 25 մլն դրամի նվիրատվություն: Այս միջոցներով նախարարությունը ձեռք է բերել մշակաբույսերի և տնկարկների սերմեր: Բացի այդ, Արմավիրի մարզերում նաև կիրականացվի պղպեղի ցանք: Երկուշաբթի օրվանից սկսած` նախարարությունը դրանք բաշխում է վերոհիշյալ մարզերի` տեղումներից առավել շատ տուժած գյուղացիներին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի կարող անտարբեր մնալ գյուղացիների խնդիրների հանդեպ: Ընկերությունը հավատացած է, որ հազարավոր հայաստանցիների համար աշխատատեղեր և մեր տնտեսության համար զարգացում ապահովող գյուղատնտեսությանն անհրաժեշտ է աջակցել` տեղական արտադրողին աջակցելու և գյուղատնտեսական ապրանքների մրցունակությունը տեղական շուկայում խթանելու նպատակով:

Որպես կորպորատիվ պատասխանատու քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կոչ է անում հայաստանյան ընկերություններին և մասնավոր ձեռնարկատերերին միավորել ջանքերը և աջակցության ձեռք մեկնել գյուղատնտեսության ոլորտին:


 

Placeholder
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Արմավիրի և Արագածոտնի` կարկտահարությունից տուժած տնտեսություններին հատկացրել է 25 մլն դրամ