Աբրահամ. «Անդրե Ուորդը եզրափակչում պարտության կմատնի Կառլ Ֆրոչին»
Սպորտ
13:08 17/06/2011

Աբրահամ. «Անդրե Ուորդը եզրափակչում պարտության կմատնի Կառլ Ֆրոչին»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում կազմակերպված «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի եզրափակչում հանդիպելու են Անդրե Ուորդն ու Կառլ Ֆրոչը: Ուորդը, ի դեպ, կիսաեզրափակչում առավելության է հասել Արթուր Աբրահամի նկատմամբ: Հայ մարզիկը վստահ է, որ Անդրե Ուորդը կհաղթի նաև եզրափակչում: Այդ մասին նա հայտարարեց այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«Ես կարծում եմ, որ մրցաշարի հաղթողի կոչումը կնվաճի Անդրե Ուորդը: Մենամարտել եմ ինչպես Ուորդի, այնպես էլ Ֆրոչի հետ, ծանոթ եմ նրանց հնարավորություններին և նախապատվությունը տալիս եմ ամերիկացի մարզիկին»,- նշեց Արթուր Աբրահամը:
 

Placeholder
Աբրահամ. «Անդրե Ուորդը եզրափակչում պարտության կմատնի Կառլ Ֆրոչին»