«Հրազդան» մարզադաշտը կվերակառուցվի
Սպորտ
12:32 20/06/2011

«Հրազդան» մարզադաշտը կվերակառուցվի

Երևանի «Հրազդան» մարզադաշտը մոտ ժամանակներս կվերակառուցվի: ՈՒԵՖԱ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունն այդ նպատակով կհատկացնի 6 մլն եվրո:

Հիշեցնենք, որ 1971 թ. շահագործման հանձնված «Հրազդանը» խորհրդային ժամանակներում ԽՍՀՄ-ի ամենախոշոր մարզադաշտերից մեկն էր և տեղավորում էր 75 հազար հանդիսատես: Իսկ անհատական նստարանների տեղադրումից հետո «Հրազդանը» կարող է հյուրընկալել 55 հազար երկրպագուների:
 

Placeholder
«Հրազդան» մարզադաշտը կվերակառուցվի