Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախօրեին ժամը 17.30-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Նարեկ» մանկական հիվանդանոցից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 17.20-ին դեղորայքային թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 123 շենքի բնակիչ 2008թ. ծնված Անահիտ Ա-ն, ով ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:
ԱԻՆ հաղորդմամբ, նույն օրը ժամը 14.29-ին դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 102/2 շենքի բնակիչ 1971թ. ծնված Արայիկ Ե-ն: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: