ԵՊՀ ռեկտոր ընտրվեց Արամ Սիմոնյանը
Կրթություն, գիտություն
14:05 21/06/2011

ԵՊՀ ռեկտոր ընտրվեց Արամ Սիմոնյանը

ԵՊՀ խորհուրդը քիչ առաջ համալսարանի ռեկտոր ընտրեց միակ առաջադրված թեկնածուին` Արամ Սիմոնյանին, ով այս պաշտոնում ընտրվում է արդեն երկորդ անգամ: Ինչպես համալսարանից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, խորհրդի 72 անդամներից ներկա են եղել 69-ը: Ա. Սիմոնյանի թեկնածությանը կողմ է քվեարկել խորհրդի 60 անդամ, դեմ` 7, երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Նշենք, որ խորհրդի նիստը վարել է ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ռեկտորի համար ԿԳՆ հայտարարած բաց մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ներկայացման ժամկետն ավարտվել էր հունիսի 11-ին, իսկ ռեկտորի պաշտոնում Սիմոնյանի լիազորությունները դադարեցվել էին դեռ մայիսի 29-ին:
Ապրիլի 29-ին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` իր դիմումի համաձայն, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ազատվել էր ռեկտորի պաշտոնից և նշանակվել էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Ռեկտորի պաշտոնում նրա պաշտոնավարման ժամկետը ավարտվելու էր այս ամսվա 29-ին:
 

Placeholder
ԵՊՀ ռեկտոր ընտրվեց Արամ Սիմոնյանը