Վլադիմիր Սարուխանյանը բավարարվեց բրոնզե մեդալով
Սպորտ
13:12 24/06/2011

Վլադիմիր Սարուխանյանը բավարարվեց բրոնզե մեդալով

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշայինների կիսաեզրափակիչ մենամարտում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վլադիմիր Սարուխանյանը 16:28 հաշվով պարտվեց թուրք Ֆաթիհ Քելեշին և բավարարվեց բրոնզե մեդալով: Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս վեց պատվիրակները դուրս էին մնացել պայքարից նախորդ փուլերում:
Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
 

Placeholder
Վլադիմիր Սարուխանյանը բավարարվեց բրոնզե մեդալով