ՎիվաՍել-ի ռոումինգում գտնվող բաժանորդները կարող են զանգահարել Հայաստան` բացառիկ ցածր սակագներով
Իրավունք
18:04 24/06/2011

ՎիվաՍել-ի ռոումինգում գտնվող բաժանորդները կարող են զանգահարել Հայաստան` բացառիկ ցածր սակագներով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Զանգ Հայաստան» ծառայությունը, որի շնորհիվ ռոումինգում գտնվող բաժանորդները կարող են զանգահարել Հայաստան` բացառիկ ցածր սակագներով:

Ստորև ներկայացված են ծառայության միջոցով Հայաստան զանգահարելու սակագներն` ըստ գտնվելու վայրի.

- Վրաստան 65 դրամ, Լեռնային Ղարաբաղ 90, Ռուսաստան 90, Միացյալ Արաբական Էմիրություններ 90, Թուրքիա 190, ԱՊՀ (բացառությամբ Ռուսաստանի) 290,
Եվրոպա (բացառությամբ Թուրքիայի) 390 դրամ: Այլ երկրներ 690:
Զանգի արժեքը հաշվարկվում է ըստ րոպեների: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Ըստ ընկերության տրամադրած հաղորդագրության, ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախքան Հայաստանից մեկնելն ակտիվացնել ռոումինգը, իսկ արդեն արտասահմանում, զանգ կատարելու համար` ուղարկել հետևյալ հրահանգը` *101*հեռախոսահամար:

Ի դեպ, հեռախոսահամարն անհրաժեշտ է մուտքագրել Հայաստանում կիրառվող տեղական (իննանիշ) ձևաչափով: Հրահանգն ուղարկելուց վայրկյաններ անց բաժանորդը կստանա պատասխան զանգ և կկարողանա շփվել իր մտերիմների հետ:

 

Placeholder
ՎիվաՍել-ի ռոումինգում գտնվող բաժանորդները կարող են զանգահարել Հայաստան` բացառիկ ցածր սակագներով