Ռուսաստանը դադարեցրել է Բելառուսի էներգամատակարարումը
Տնտեսություն
10:35 29/06/2011

Ռուսաստանը դադարեցրել է Բելառուսի էներգամատակարարումը

Ռուսական «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունն այսօր գիշեր ժամը 12-ին ամբողջովին դադարեցրել է Բելառուսի էներգամատակարարումը: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, դադարեցման պատճառ է հանդիսացել բելառուսական կողմից կուտակված պարտքի չվճարումը:

Նշենք, ռուսական ընկերությունը դեռևս հունիսի 9-ին սահմանափակումներ էր մտցրել Բելառուս արտահանվող էներգամատակարարման մեջ: Այդ ժամանակ էլեկտրաէներգիայի պարտքը կազմում էր 1,5 միլիարդ ռուսական ռուբլի: Մատակարարման դադարեցումը սկզբից նախատեսված էր հունիսի 22-ին, սակայն «ԲելԷներգո» ընկերության հետ բանակցությունների ընթացքում որոշում էր կայացվել մեկ շաբաթ ժամանակ տրամադրել բելառուսական կողմին պարտքը մարելու համար:

«Ինտեռ ՌԱՕ» ընկերության` երեկ գիշեր հրապարակած հաղորդագրության համաձայն, վճարումն այդպես էլ չի իրականացվել, ինչը ստիպել է ռուսական կողմին դադարեցել էներգամատակարարումը:

Բելառուսական կողմը նախկինում հավաստիացնում էր նաև, թե իրենց երկիրն ի զօրու է 100 %-ով ապահովելու ազգաբնակչության ու ձեռնարկությունների համար նախատեսված էներգիա, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ դրա համար ծախսվում է մեծ քանակությամբ գազ, որը նույնպես գնվում է Ռուսաստանից ու, ըստ էության, առավել թանկ նստում երկրի վրա:

Placeholder
Ռուսաստանը դադարեցրել է Բելառուսի էներգամատակարարումը