Ուգո Չավեսը պատմել է ազգաբնակչությանը իր քաղցկեղի մասին
Աշխարհում
11:40 01/07/2011

Ուգո Չավեսը պատմել է ազգաբնակչությանը իր քաղցկեղի մասին

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ազգաբնակչությանն ուղղված իր ելույթում խոստովանել է, որ Կուբայում ևս մեկ վիրահատության է ենթարկվել, որի ընթացքում ուռուցք է հեռացվել:
Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն, Չավեսի ելույթը տևել է անսպասելիորեն քիչ` 15 րոպե, իսկ ինքն ունեցել է հոգնած տեսք:
«Այժմ ես առողջացման ճանապարհին եմ», - ասել է Չավեսն ու հավելել, թե վստահ է, որ լիովին կապաքինվի, սակայն «այդ գործընթացը լինելու է երկարատև ու մանրակրկիտ»: Վենեսուելայի նախագահը նաև հայտնել է, թե վերջին ժամանակներում չի հետևել իր առողջությանը:

Հիշեցնենք, Չավեսը հունիսի 8-ին մեկնել էր Կուբա, որտեղ կոնքի հատվածում թարախակույտի հեռացման վիրահատության էր ենթարկվել: Դրանից հետո մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե նախագահի վիճակը ծանր է: Չավեսի քաղցկեղով հիվանդ լինելու վարկածը վերջին շաբաթում լայնորեն շրջանառվում էր արտասահմանյան մամուլում: Նմանատիպ ենթադրության հավանականությունն էլ ավելի էր մեծացել նախագահի երկարատև բացակայության պարագայում:

Placeholder
Ուգո Չավեսը պատմել է ազգաբնակչությանը իր քաղցկեղի մասին