Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեկ`ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոմայրուղու 16-րդ կմ-ում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.27-ին, մարվել`19.40-ին:
Այրվել է Լ.Սերոբյանին պատկանող «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենայի թափքը: ԱԻՆ-ից տեղեկացնմում են, որ հրդեհի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ,1989թ.-ին ծնված Սամվել Ս.-ն և1984թ.-ին ծնված Հավհաննես Դ.-ն ստացել են 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ, և, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել են Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: