2012 թ. աշնանը Երևանում կանցկացվի տուրիզմին նվիրված միջազգային համաժողով
Տնտեսություն
14:14 05/07/2011

2012 թ. աշնանը Երևանում կանցկացվի տուրիզմին նվիրված միջազգային համաժողով

2012 թ. աշնանը Երևանում կանցկացվի տուրիզմին նվիրված միջազգային համաժողով: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` ՄԱԿ-ի Տուրիզմի համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայի հետ կայացած համատեղ ասուլիսում:

Նախարարի խոսքերով, համաժողովին կմասնակցեն թե բարձրաստիճան պաշտոնյաներ, թե միջազգային կազմակերությունների ղեկավարներ: «Սա Հայաստանի համար աննախադեպ միջոցառում է, ուստի պետք է համաժողովին շատ լավ պատրաստվենք»,- ասաց Տ.Դավթյանը`հավելելով, որ UNWTO-ն կաջակցի հեղինակավոր կազմակերպություններ և ոլորտի հայտնի բրենդեր հրավիրելու հարցում: «Հիմա մենք դինամիկ կերպով աշխատում ենք մի շարք միջազգային հյուրանոցային ցանցերի հետ: Կարող ենք ակնկալել դրանց մուտքը Հայաստան»,- ընդգծեց նախարարը:
 

Placeholder
2012 թ. աշնանը Երևանում կանցկացվի տուրիզմին նվիրված միջազգային համաժողով