Աֆղանստանում ադրբեջանական ինքնաթիռ է կործանվել
Աշխարհում
11:10 06/07/2011

Աֆղանստանում ադրբեջանական ինքնաթիռ է կործանվել

«Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից հյուսիս ընկած Պարվան նահանգի տարածքում վթարի է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Լրատվականը տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան տեղական ժամանակով 22.00-ի սահմաններում: Ինքնաթիռի ընկնելու վայրը  դեռչի հայտնաբերվել:

Ինքնաթիռի անձնակազմի ճակատագրի վերաբերյալ որևէ տեղեկություն դեռևս չի հաղորդվում:


 

Placeholder
Աֆղանստանում ադրբեջանական ինքնաթիռ է կործանվել