Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Տնջրե» պատանի երաժիշտների երկրորդ միջազգային փառատոնի մի խումբ մասնակիցների և կազմակերպիչների:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարն ընդգծել է, որ փառատոնն արդեն իսկ ձեռք է բերել մեծ հեղինակություն մեր հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:
Նախագահ Սահակյանը նշել է, որ բարձր մակարդակով նման միջազգային միջոցառումների կազմակերպումը նպաստում է ինչպես մեր հանրապետության՝ որպես մշակութային երկրի վարկանիշի բարձրացմանը, այնպես էլ Արցախում այս ոլորտի զարգացմանը:
Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: