Ավստրալացի հեծանվորդուհին զոհվել է` բախվելով ավտոմեքենայի
Սպորտ
10:32 07/07/2011

Ավստրալացի հեծանվորդուհին զոհվել է` բախվելով ավտոմեքենայի

Ավստրալացի պրոֆեսիոնալ հեծանվորդուհի Կառլի Հիբբերդը զոհվել է` Հյուսիսային Իտալիայում մարզման ժամանակ բախվելով ավտոմեքենայի: Ինչպես տեղեկացնում է AP-ն, դեպքը տեղի է ունեցել Միլանից հյուսիս` Ապիանո Ջենտիլե և Լուրատո Կաչիվիո քաղաքների միջև: Ոստիկանությունն այժմ հետաքննություն է իրականացնում:
26-ամյա Հիբբերդը, ով նախկինում զբաղվում էր վազքով, հեծանվային սպորտ է տեղափոխվել 2008 թ.: Այս մրցաշրջանի մեկնարկից առաջ մարզուհին պայմանագիր էր ստորագրել «Style Fionucci» թիմի հետ:
 

Placeholder
Ավստրալացի հեծանվորդուհին զոհվել է` բախվելով ավտոմեքենայի