ՎիվաՍել-ՄՏՍ –ում արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրության պայմանագիր են առաջարկում
Տնտեսություն
19:41 07/07/2011

ՎիվաՍել-ՄՏՍ –ում արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրության պայմանագիր են առաջարկում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունից տեղեկացնում են, որ ՎիվաՍել-ՄՏՍ և «Նաիրի Ինշուրանս» ընկերությունների համագործակցության շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում այսուհետ կարելի է ձեռք բերել արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրության պայմանագիր, ինչը թույլ կտա խուսափել ավելորդ ծախսերից և հոգսերից ողջ ճանապարհորդության ընթացքում:

Ընկերության մարքետինգի ու հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը:

 

Placeholder
ՎիվաՍել-ՄՏՍ –ում արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրության պայմանագիր են առաջարկում