ՎիվաՍել-ՄՏՍ-ը 10 մլն դրամ է հատկացրել Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումարի անցկացման համար
Առողջություն
13:55 07/07/2011

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 10 մլն դրամ է հատկացրել Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումարի անցկացման համար

Հուլիսի 7-9 Երևանում երեք օր շարունակ աշխարհի տարբեր երկրների հայ բժիշկների, առողջապահության ոլորտի ամենատարբեր մասնագետների և փորձագետների լայն մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումարը՝ ՀՀ առողջապահության, սփյուռքի, կրթության և գիտության նախարարությունների աջակցությամբ:

Արդեն ավանդական դարձած այդ հանդիպումներն անց են կացվում երկու տարին մեկ անգամ սփյուռքում՝ Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսում և մայր հայրենիքում՝ Հայաստանի միջազգային բժշկական համագումարում:
Այս համագումարն առանձնահատուկ է նրանով, որ այն կանցկացվի հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի շրջանակներում, պետական բարձր հովանավորության ներքո:

«ՎիվաՍել» ընկերությունից հայտնում են, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումարի գլխավոր հովանավորությունը` դրա իրականացման համար տրամադրելով 10 մլն դրամ:
 

Placeholder
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 10 մլն դրամ է հատկացրել Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումարի անցկացման համար