Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Փոխիր ձայնդ» նոր ծառայությունը, որի շնորհիվ բաժանորդը կարող է զանգահարել մտերիմներին ու խոսել նրանց հետ երեխայի, սեթևեթ կամ այլմոլորակայինի ձայնով: Ծառայությունից կարելի է օգտվել` զանգահարելով 990 համարին և հետևելով ձայնային հրահանգներին, կամ զանգահարելիս հեռախոսահամարից առաջ հավաքելով համապատասխան կոդը` երեխայի ձայնի համար` կոդ 991, սեթևեթ ձայն` 992, այլմոլորակայինի ձայն` 993:
Օրինակ, 077297777 համարի բաժանորդի հետ երեխայի ձայնով խոսելու համար բավական է զանգահարել 991077297777:
«Փոխիր ձայնդ» ծառայության միջոցով կատարված զանգի սակագինն է 99 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ):