Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի պահեստից կվերածվի մշակույթի տան
Մշակույթ
11:22 11/07/2011

Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի պահեստից կվերածվի մշակույթի տան

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայն այցելել է Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար վարչական շրջան` ծանոթանալու տեղի մի շարք պատմական շինություննների վերանորոգման աշխատանքներին:

Թուրքական «Sondakika» լրատվական կայքը հայտնում է, որ թուրք նախարարն իրազեկվել է նաև Սիվրիհիսարում գտնվող հայկական «Սուրբ Երրորդություն» եկեղեցու վերականգնման աշխատանքների մասին: 1881թ. կառուցված այդ եկեղեցին երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ:

Նախատեսված է վերանորոգումից հետո եկեղեցին վերափոխել թանգարանի ու մշակութային կենտրոնի: «Սուրբ Երրորդություն» եկեղեցու երկու կողմերում զանգակատներն են, մուտքի դուռը զարդարված է հրեշտակների պատկերներով, իսկ ներքին պատերը` Սուրբ Մարիամ Աստվածածնի քանդակներով:

Placeholder
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի պահեստից կվերածվի մշակույթի տան