«Finchannel.com». Տարածաշրջանում Հայաստանը ձկնաբուծության  ոլորտի առաջատարն է
Տնտեսություն
16:44 12/07/2011

«Finchannel.com». Տարածաշրջանում Հայաստանը ձկնաբուծության ոլորտի առաջատարն է

«Հայաստանը ձկնաբուծության առումով ավելի զարգացած է քան տարածաշրջանի մյուս երկրները` Վրաստանը և Ադրբեջանը: Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանը սպառում է տասն անգամ ավելի շատ ձկնամթերք, ինչը նշանակում է, որ Հայաստանը տասն անգամ շատ ավելի ձկնամթերքի արտադրություն ունի»,-նշում է «finchannel.com» պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ, 2009-ին Վրաստանը ներմուծել է 26 միլիիոն դոլար արժողությամբ սառեցված և թարմ ձկնամթերք, իսկ 2010-ին` 30 միլլիոն դոլար արժողությամբ ձկնամթերք: Մինչդեռ Վրաստանում ձկան արտահանումը 5-6 անգամ քիչ է, 2009-ին այն կազմել է 5 միլլիոն դոլար, իսկ 2010-ին 7 միլլիոն դոլար:

Աղբյուրի փոխանցմամբ, տարածաշրջանում, սակայն, Հայաստանը ձկնաբուծության և ձկների արտահանման շուկայում ամենազարգացած երկիրն է համարվում:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանին այս առումով այս պետությունը զարգացած չէ, քանի որ Ադրբեջանում ջրային ռեսուրսները բարենպաստ չեն:

 

Placeholder
«Finchannel.com». Տարածաշրջանում Հայաստանը ձկնաբուծության ոլորտի առաջատարն է