Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր` ժամը 02.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 18-ին ժամը 18.31-ին դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի թիվ 61 շենքի 5-րդ բնակարանի բնակիչ 1991թ. ծնված Անդրանիկ Հ.-ն: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
ԱԻՆ հաղորդմամբ, նույն օրը ժամը 02.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 18-ին ժամը 20.36-ին դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Աղայան փողոցի թիվ 9 շենքի 71-րդ բնակարանի բնակիչ 1968թ. ծնված Ժաննա Լ.-ն: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: