Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն պատրաստ է ընդունել «Եվրատեսիլ 2012»-ի հայ մասնակիցներին
Մշակույթ
16:33 19/07/2011

Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն պատրաստ է ընդունել «Եվրատեսիլ 2012»-ի հայ մասնակիցներին

Ադրբեջանը պատրաստ է ապահովել «Եվրատեսիլ 2012» միջազգային երաժշտական մրցույթի հայ մասնակիցների անվտանգությունը: Այս մասին «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովը:

Պատասխանելով հարցին, թե կկարողանա՞ն հայերը մասնակցել միջոցառմանը, դիվանագետն ընդգծել է, որ դա  «Եվրատեսիլի» անցկացման պայմաններից մեկն է:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը միշտ արգելել է ազգությամբ հայերի (լրագրողներ, մարզիկներ և այլք) մուտքը Ադրբեջան` պատճառաբանելով, որ չի կարող ապահովել նրանց անվտանգությունը:

Placeholder
Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն պատրաստ է ընդունել «Եվրատեսիլ 2012»-ի հայ մասնակիցներին