Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ
Սպորտ
14:41 19/07/2011

Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ

Չինական Նինբոյում կազմակերպված աշխարհի շախմատի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի հավաքականն այսօր մրցակցում է Ռուսաստանի ընտրանու հետ: Այս պահին պարտիաներից մեկն արդեն ավարտվել է. Սերգեյ Մովսիսյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Ավելացնենք, որ Լևոն Արոնյանը խաղում է Սերգեյ Կարյակինի, Վլադիմիր Հակոբյանը` Յան Նեպոմնյաշչու, Գաբրիել Սարգսյանը` Պյոտր Սվիդլերի հետ:
 

Placeholder
Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ